Համացանցում տարածվել է մի լուսանկար, որում Գյուլինի համալսարանի ուսանողուհի Չեն Յույինը նստել էր օդաչուի աթոռին, և նրա առջև դրված էր թեյի սպասք։

Weibo- ում տեղադրված նկարը գրավել է ավիաընկերության ղեկավարության ուշադրությունը: Եվ նրանք սարսափահար նշել են, որ լուսանկարն արվել է թռիչքի ժամանակ, և անձնակազմի հրամանատարը վտանգել է ուղևորների կյանքը, գրում է South China Morning Post- ը:

 Ընկերության ներկայացուցիչները  նշել են, որ աշխատակիցն անտեսել է անվտանգության հիմնական կանոնները և նրան ցմահ արգելվում է իրենց կազմակերպությունում աշխատել որպես օդաչու: Անձնակազմի մնացած անդամները աշխատանքը ևս դադարեցվել է մինչև նախաքննության ավարտը։

 

Фото © Weibo