Հայտնի ռուս դերասան Իգոր Վերնիկը հոսպիտալացվել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստի թատրոնից` անմիջապես բեմադրության փորձի ժամանակ: Ինչպես հայտնի է դարձել Life- ին, դերասանի մոտ օստեոխոնդրոզի սուր ցավեր են սկսվել, այքան ուժգին, որ ստիպված շտապ օգնություն են կանչել:
Բժիշկները 56-ամյա արվեստագետին տեղափոխել են Բոտկինի անվան հիվանդանոց: Նա գտնվում է «աստղերի» պալատում, որտեղ վերջերս պառկած էր նաև հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան։