Գեներալ Մանվել Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ներկա է իր դեմ հարուցված քրեական գործով նիստին' դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Պաշտպանները Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սրվում է. նրան դատարան էին բերել սայլակով՝ արհեստական շնչառություն տվող սարքը միացրած:
Գրիգորյանին դատարանում ուղեկցում են շտապօգնության աշխատակիցները։
Կես ժամով նիստը հետաձգվեց՝ պայմանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի սրացմամբ, ինչից հետո դատավոր Դանիբեկյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը և կշարունակի նախագահել քրգործով նիստերը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։