Իրկուտսկում 16-ամյա տղան 9-ամյա աշակերտուհու առևանգման փորձի վկա է դարձել և օգնել է բռնել պոտենցիալ մանկապիղծին:
Հետաքննության համաձայն' նոյեմբերի 23-ին տղամարդը Նովատորովի փողոցում գտնվող առևտրի պահեստների մոտ կայանած իր մեքենայից տեսել է աղջկան:
Հանցագործն առևանգել է երեխային և ուժի գործադրմամբ նստեցրել մեքենայի սրահում, ապա փակել դռներն ու փորձել է հեռանալ: Բարեբախտաբար, երեխայի ճչոցները լսել է մոտակայքում գտնվող 16-ամյա տղան:
Վերջինս մեկ այլ տղամարդու հետ վազել է մեքենայի մոտ և փակել ճանապարհը՝ թուլ չտալով հանցագործին երեխայի հետ հեռանալ:
Մանկապիղծը փախել է դեպքի վայրից: Իրավապահներին հաջողվել է հայտնաբերել և բերման ենթարկել 48-ամյա տղամարդուն:
Նշվում է, որ նա 2017 թվականին է դուրս եկել բանտից: Այժմ նրան սպասվում է 12 տարվա ազատազրկում: