Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմանում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձորի Տավրոսի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Խարատյանը։ Նա հիվանդանոց է բերվել «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ և Տավրոսի 20-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Արթուր Խարատյանը: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վերջիններս վիրահատարանում են և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:
Ըստ աղբյուրի՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմանում, Տարոն 2 շենքի մոտ ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Խարատյանի քրոջ որդին՝ Վանաձորրի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 23-ամյա Ազատ Շահնազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել ու վնասվածքներ է պատճառել Ա․ և Ս. Խարատյաններին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վիճաբանությանը մասնակացություն է ունեցել Վանաձորի Տարոն 4 թաղամասի բնակիչ 27-ամյա Նարեկ Խարատյանը:
Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 2-ին իրավապահներին է մեղայականով ներկայացել Ա. Շահնազարյանը:
Դեպքի փաստով քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ա. Շահնազարյանը ձերբակալվել է: