ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն աբսուրդ է համարում կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Այս մասին Ծառուկյանն ասաց դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել չկատարած աշխատանքի համար: Դա անընդունելի է մեզ համար: Եթե դատավորը հանցանք է կատարել, չի համապատասխանում, թող ազատեն աշխատանքից, ոչ թե նման առաջարկ անեն»,- ասաց Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված օրենքի նախագծին:
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սահմանադրականդատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմաննախագծին: Այս նախագծով, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ըՍահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետիլրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: