Մոսկվայում տաքսու վարորդը բռնաբարել է մի աղջկա, որը ընկերուհու հետ քաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբից տուն վերադառնալիս քնել է մեքենայի մեջ: Այս մասին հայտնում է REN TV-ն:
Ըստ հեռուստաալիքի՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին: Վարորդը կանգնեցրել է ավտոմեքենան բակում և սեռական բռնություն գործադրել աղջիկներից մեկի նկատմամբ: Նա դիմադրել է, իսկ հետո դուրս գալով մեքենայից՝ ոստիկանություն է կանչել:
30-ամյա վարորդը կալանավորված է, հարցաքննության ընթացքում նա խոստովանել է իր արարքը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով («Բռնաբարություն»):