Մալազիայի կենդանիների պաշտպանության ասոցացիան արտասովոր տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում:
World of Buzz-ի փոխանցմամբ՝ Պենագ կղզուց ոչ հեռու գտնվող ձկնորսները նկատել են իրենց նավին մոտեցող շնաձկան:
Կենդանին նավի մոտ մնացել է այնքան, մինչև ձկնորսները նկատել են իրեն: Երբ վերջիններս տեսել են շնաձկանը, նրանք նկատել են, որ կենդանու մարմնի վրա պարան է փաթաթված: Ենթադրաբար, շնաձուկը չի կարողացել հեռացնել պարանն իր մարմնի վրայից և եկել էր մարդկանց օգնությանը դիմելու:
Ձկնորսները հեռացրել են պարանը և այդ ընթացքում կենդանին ոչ մի անգամ չի փորձել ընդդիմանալ կամ վնասել իր փրկիչներին:
Պարանը հեռացնելուց հետո շնաձուկը հեռացել է: