Իսպանացի բժիշկներն արել են անհնարինը՝ կյանք վերադարձելով մի կնոջ, ում սիրտը չի բաբախել 6 ժամ շարունակ:
Մեծ Բրիտանիայից եկած զբոսաշրջիկը վատ է զգացել Պիրինեյան թերակղզում՝ 2500 մ բարձրության վրա: 34-ամյա Օդրի Մեշը կորցրել է գիտակցությունը, ամուսինը փրկարարների է կանչել, որոնք հաստատել են կյանքի նշանների բացակայությունը: Նրա մարմնի ջերմաստիճանը եղել է 18 աստիճան:
Ըստ բժիշկների՝ նրա սիրտը կանգնել է ցրտահարության պատճառով:
Կնոջը ուղղաթիռով հասցրել են Բարսելոնայի հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է կատարել անհնարինը՝ ստիպել կրկին բաբախել 6 ժամ շարունակ կանգ առած սիրտը: