Բելգիայից հրաշամանուկ Լորան Սիմոնսը, որը պետք է 9 տարեկանում բակալավրի աստիճան ստանար, չի կարողացել դա անել, քանի որ բուհի ղեկավարության հետ տարաձայնություններ են եղել։ Նա չի կարողացել աշխարհի ռեկորդ սահմանել՝ դառնալով բարձրագույն կրթության ամենաերիտասարդ դիպլոմակիր, հաղորդում է «Интерфакс»-ը։
2019-ի մարտին ընդունվելով Էյնդհովենի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ՝ հրաշամանուկը կես տարում դիպլոմային աշխատանք է գրել և պատրաստ էր այն պաշտպանել մինչև դեկտեմբերի 26-ը, քանի դեռ նրա 10 տարին չէր լրացել։ Սակայն բուհի ղեկավարությունը հայտարարել է, որ Սիմոնսը չի կարող բուհն ավարտել նախքան նրա 10 տարին լրանալը, քանի որ դա մեծ ծանրաբեռնվածություն է։
Սիմոնսի ծնողները ղեկավարության հետ չեն համաձայնել և բուհից փաստաթղթերը վերցրել են։