Մի քանի օր հայկական ու ադրբեջանական մամուլում շրջանառվում է գլոբուսների թեման: Պարզվում է՝ Ադրբեջանի հանրակրթական դպրոցների գլոբուսներում Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Ադրբեջանը։ Հենց սա էլ բուռն իրարանցում է առաջացրել մեր հարևանների շրջանում: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց իրադարձությունը բացահայտած իրանագետ, ԵՊՀ դասախոս Արտյոմ Տոնոյանի հետ:
«Աշխատանքի բերումով ադրբեջանական մամուլն ամեն օր եմ ուսումնասիրում, կարդում հոդվածներ, լրահոսին հետևում: Հենց ադրբեջանական կայքերից մեկում տեսա այդ ինֆորմացիան: Հոդվածագիրը պատմում էր, որ իրենց դպրոցներում այդ գլոբուսներով են դասավանդում աշակերտներին: Բուռն քննարկում էր, կային հաստատող մեկանբանություններ: Ես էլ իմ ֆեյսբուքյան էջում հրապարակեցի այդ լուրը»,- ասաց Տոնոյանը:
Նրա խոսքով՝ այդ հոդվածում քննադատական խոսքեր են հնչել ինչպես մաքսային ծառայության հասցեին, որը թույլ է տվել նման գլոբուսների ներմուծումը Ադրբեջան, անպես էլ՝ Կրթության նախարարության հասցեին, քանի որ պատշաճ չի վերահսկում կրթական պրոցեսը, ինչի արդյունքում դպրոցներում նման գլոբուսներ են հայտնվում:
«Ես նույնիսկ հղումն եմ առանձնացրել ՖԲ իմ էջում, որպեսզի այնպես չստացվի, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում: Հիմա էլ մենկնաբանում են, որ հայկական մամուլի ապատեղեկատվություն է, բայց իրականում հայկական մամուլը տեղեկատվության սկզբնաղբյուրի հետ կապ չունի»,-ընդգծեց նա:
Տոնոյանը նաև շեշտեց, որ անգամ հենց օգտատերերն են մեկնաբանություններով հաստատել փաստը.«Նրանք գրել են, որ իրենց երեխաները հիմա դպրոցներում նմանատիպ գլոբուսներ են օգտագործում: Բացի այդ, գրառումներից նաև իմացա, որ այդ խնդիրը նրանք 7 տարի է ունեն: Ասեմ ավելին՝ թեմայի վերաբերյալ այս ընթացքում նույնիսկ առանձին գրառումների եմ հանդիպել»:
Նա նաև պատմեց, որ իր ՖԲ գրառմանն անդրադարձել է ադրբեջանական մամուլը՝ այն որակելով «սադրիչ»: