Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել է «Պուտին. 20 տարի» ֆոտոշարքը՝ նվիրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 20-ամյա նախագահությանը: 

Նշվում է, որ ֆոտոշարքում տեղ են գտել Վլադիմիր Պուտինի նախագահության հետ կապված վերջին քսան տարվա լավագույն պահերը:

Այս պահին կայքում հասանելի է ավելի քան 600 լուսանկար, 100 տեսանյութ՝ 1999-2004 թթ. ընկած ժամանակահատվածից:

Նրանց մի մասը ավելի վաղ ցուցադրվել է, իսկ մի մասն էլ առաջին անգամ է հրապարակվում: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մնացած կադրերը շուտով հասանելի կլինեն: