Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության 2019-ի աշխատանքները ամփոփելիս՝ հետաքրքիր դինամիկա է աչքի ընկնում, որը ցույց է տալիս, թե ինչպես են փոխվել սորոսականների թիրախները և առաջնահերթությունները մեկ տարվա ընթացքում: Հեղափոխությունից հետո դրամաշնորհների առյուծի բաժինը հասնում էր մեդիա դաշտի խաղացողներին, որոնք հիմնականում գրանտ էին ստանում ներքաղաքական օրակարգերը լուսաբանելու և անհրաժեշտ լույսի ներքո դրանք վերլուծելու և ներկայացնելու համար: Սորոսականների թիրախում, հատկապես, մարզային լրատվամիջոցներն էին, մասնավորապես՝ Քյավառ TV-ին, Լոռի TV-ին, Ցայգը, Անկյուն պլյուս 3-ը արժանացել էր 8000-ական դոլար գրանտի, Մեդիա դաշտի հետ մեկտեղ, սորոսականների ուշադրության կենտրոնում էին նաև արդեն հարազատ դարձած ՀԿ-ը՝ Իրազեկ Քաղաքացի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Ուշագրավ է, որ 2019-ի վերջին ամիսներին սորոսականների թիրախները փոխվեցին, և դրամաշնորհների մեծ մասը բաժանվեց կրթական և դատական ոլորտի հետ այս կամ այն կերպ առչնվող ՀԿ-ին ու կազմակերպություններին: Մասնավորապես, Շիրակի և Վանաձորի պետական համալսարանները ստացել են 17 հազար դոլարի չափով դրամաշնորհներ, նպատակն էլ համալսարաններում բակալավրի աստիճանի ծրագրի ինքնագնահատում անցկացնելն է: Սրանից հետևում է, որ 2020-ին սորոսականները, ըստ ամենայնի, փորձելու են սողոսկել նաև կրթական ոլորտ: Ինչ վերաբերվում է արդարադատության ոլորտին, ապա այստեղ սորոսականները նորեկներ չեն, ոլորտը այսպես, թե այնպես գտնվում է նրանց կուռացիայի տակ, սակայն ինչպես երևում է՝ որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, չեն գտնում իրենց լուծումը, կամ, առնվազն, չեն լուծվում այնպես, ինչպես դա անհրաժեշտ է սորոսականներին, սրանով է նաև պայմանավորված դատական բարեփոխումների լուսաբանմամբ զբաղվող ՀԿ-ի վրա ուշադրության կենտրոնացումը, որը նկատելի է վերջին ամիսներին:
Պատահական է արդյոք, որ Անցումային արդարության միջազգային կենտրոնը սորոսի գրասենյակից ստանում է շուրջ 210 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Ծրագիրն էլ նպատակ ունի կազմակերպել մի շարք հասարակական քննարկումներ և սեմինարներ' վերլուծելու արդարադատության համակարգի համակարգային խնդիրները, որոնք կապված են արդարադատության մատչելիության հետ: