Ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնեցին Տեղեկատվության ստուգման կենտրոնից:
Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։
2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը նույնպես հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։