Դուբայում բացվել է սելֆիների առաջին թանգարանը, որը կոչվում է «Սելֆիների թագավորություն»: Տարածքը բաղկացած է 15 սենյակներից, որոնցում կարելի է սմարթֆոններով կեատիվ լուսանկարներ անել:
Լուսանկարչական ստուդիայի սենյակները հագեցած են պրոֆեսիոնալ լուսավորությամբ և ինքնատիպ ձևավորումներով:
Թանգարանում խոստանում են, որ սրահների ինտերիերը կթարմացվի մի քանի ամիսը մեկ: Նաև ծրագրում են նկարիչների ցուցահանդեսներ կազմակերպել, անցկացնել արվեստի տարբեր միջոցառումներ և թեմատիկ երեկույթներ:
Այցելուն վճարելու է մոտ 15 դոլար մուտքի վճար: Թանգարանը բաց է ամեն օր՝ ժամը 11-ից 20-ը: