Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակված' պարզելու համար, թե ով է ոստիկանության այն աշխատակիցը, որը Facebook-ի իր էջում անպարկեշտ արտահայտություններ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին, ասելով, թե հաջորդն ինքն է լինելու:

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակված»,- նշվում է ոստիկանության լրատվական ծառայության՝ 168.am-ին տված պատասխանի մեջ:

Հարցին, թե ե՞րբ կավարտվի ծառայողական քննությունը, պատասխանեցին՝ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյանի գրառումը, որտեղ վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու:

Հաջորդը դու ես. Ոստիկանության համազգեստով քաղաքացին սպառնո՞ւմ է Հրայր Թովմասյանին