ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում վերադարձ կլինի խորհրդարանականից կիսանախագահական կառավարման մոդելին:
Այս մասին Բադասյանն ասաց հունվարի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ոչինչ չեմ կարող բացառել, բայց կարծում եմ, որ այդ հարցը չպետք է քննարկվի: Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու մտադրություններ չկան»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ մինչև 2020թ. ավարտը կունենան սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի: