ԱՄՆ-ում վեցամյա աղջնակը ծնողներին եւ կրտսեր եղբորը փրկել Է հրդեհից, հայտնում Է USA Today-ը:
Հունվարի 18-ին վեցամյա Մադալին Քառլբոնը, նրա երկամյա եղբայրը եւ ծնողները պառկել են քնելու ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգում գտնվող իրենց տանը:
Տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 2:17-ին Քալբոռնն արթնացել Է աչքերի եւ կոկորդի այրոցից: Նա տեսել Է, որ տունը պատված Է ծխով եւ լսել Է, որ գործել Է հրդեհային ազդասարքը: Աղջկան չի հաջողվել արթնացնել քնած մորը, բայց նա վազել Է երկրորդ հարկ եւ տեղից հանել Է հորը:
Նա միանգամից աղջկան ու եղբորը հանել Է դուրս եւ վերադարձել տուն՝ կնոջ հետեւից: Ընտանիքի բոլոր անդամները կարողացել են ժամանակին հեռանալ այրվող տնից: Պատահարի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները պարզել են, որ այրման պատճառ Է դարձել պատահաբար բռնկած խոհանոցի սալօջախը: Տունը վերականգնման ենթակա չԷ կրակի հասցրած լուրջ վնասի պատճառով: Ընտանիքը հարկադրված Է ժամանակավորապես վերաբնակվել հյուրանոցում: Նրանք շնորհակալ են դստերն իրենց կյանքը փրկելու համար եւ նրան իսկական հերոս են համարում: