«Փողոցում ենք լինելու տարիներ շարունակ: Կուտոյանի գործը գործ էր, իմ երեխայի գործը` ոչ: Փաշինյանն ասում է՝ Կուտոյանի գործը մինչև վերջ բացահայտվելու է, իսկ իմ գործն ինչու է 10 տարի քնեցվում: Կուտոյանի ընտանիքը ընտանիք է, իմն ընտանիք չէ, որ վերացրին, պրծան»: Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների սևազգեստ մայրերը ՀՀ կառավարության շենքի առաջ են կրկին: Նրանք պահանջում են, որ իրենց երեխաների քրեական գործերն արդար լուծում ստանան, պատժվեն իրական մեղավորները: