6․7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքի մոտակայքում՝ հունվարի 24-ին տեղական ժամանակով 20։40-ին։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 19 զոհ և ավելի քան 770 տուժած:
Ավելի վաղ կարծիք էր հնչել, թե զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, առկա տեղեկատվության համաձայն, փլատակներում կարող են մարդիկ լինել, այս մասին հայտարարել է Գյուբալը համայնքի ղեկավար Օզջան Գյունդեմը «Երկրաշարժի հետևանքով ճանապարհները վնասվել են, որոշ գյուղեր ուղղակի հնարավոր չէ հասնել։ Կա տեղեկատվություն, որ այնտեղ փլված տներում մարդիկ են մնացել»,- հայտարարել է Գյունդեմը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի Հալեպ քաղաքում։