Մոսկվայում թիվ 284 ավտոբուսի վարորդը որոշել է նամազ /մահմեդականների աղոթք/ անել, այդպիսով դառնալով խցանման պատճառ։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին, «Կոնյոնկովի փողոց» կայարանում՝ Բիբիրեւոյում։ Դատելով համացանցու մտարածված լուսանկարներից, հավատացյալ տղամարդը դուրս է եկել վարորդի խցիկից, ծնրադրել ավտոբուսի սալոնում եւ սկսել մահմեդական աղոթքի ծիսակատարությունը՝ նամազը։ Մինչ նա կվերջացներ աղոթքը, առաջացել է խցանում։ Իրավիճակը բավական նրբազգաց է նրանով, որ մի կողմից կա հարգանք կրոնի հանդեպ, մյուս կողմից էլ շատ մարդիկ ուշացել են իրենց գործերից։