Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «ֆլեշմոբ» են սկսել՝ ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց:
«Ֆլեշմոբ»-ին մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հունահռոմեական ոճի մբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:
Նրանք «Ֆեյսբուք»-ի իրենց պաշտոնական էջերում տեղեկատվական արշավ են սկսել և գրել. «Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացի՛ր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել»:
Նրանք գրառման տակ նաև հաշթագեր են թողել՝ #cityofsmile #ժպիտներիքաղաք #Worldcancerday2020 #February4 #February15