Նոր լույս աշխարհ եկած «կիկլոպ-շունիկն» ունի մեկ աչք և այն էլ գտնվում է ճակատի մեջտեղում: Այս մասին հայտնում է express.co.uk-ը:

Շան ձագին անվանել են Քեվին՝ «Minions» մուլտֆիլմի նույնանուն հերոսի հետ նմանության համար: Կենդանին ծնվել է  Թաիլանդում և երկու քոթոթներից մեկն է:  Շունիկին կաթով կերակրում են տերերը, ովքեր նշում են, որ կենդանին բավականին առողջ և ճկուն է:

 
 
 
 
 
Բացի մեկ աչքը, շունիկն ունի տարօրինակ, հաստ շուրթեր և ավելորդ մաշկային ելուստ ճակատի վրա: 
 
«Բոլորին ապշեցրել է շունիկը և ասում են, որ սա լավ նշան է: Մենք հույս ունենք, որ այն կապրի»,- նշել են կենդանու տերերը: