Երեկ՝ փետրվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

shamshyan.com-ի տեղեկություններով`ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Չարենցավանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Սիմոնյանի վարած Grand Cherokee մակնիշի 35 OC 535 համարանիշի և 47-ամյա Արա Մխիթարյանի վարած Hyundai մակնիշի 55 ՕՕ 035 համարանիշի մեքենաները։

 

Վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը «աջ ստորին վերջույթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Hyundai ավտոմեքենան պատկանում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալյդանին, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Շահգալդյանը նրա կինն է։