Գեղարքունիքի մարզում «Փարոս» համակարգի ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկվել է 983 ընտանիք: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Վերականգնվել է արդարությունը, ջիպեր, առանձնատներ ունեցողները զրկվել են «Փարոս» համակարգից: Դա բերում է նրան, որ պետությունն իր գումարները խնայում է և տարվա վերջում 239 ընտանիքի տրամադրել ենք անասուններ, որոշակի գումար, որ անապահով ընտանիքները զբաղվեն անասնապահության»,-ասաց Գնել Սանոսյանը:
«Փարոս» համակարգում ընդհանուր թվով եղել էր 12 հազար ընտանիք: