Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՊԲՀ-ի օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը կայուն է:
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, թե ունեն արդյոք առողջական խնդիրներ ԵՊԲՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողները, ապա տեղեկացնեմ, որ մեր օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը որևէ կերպ չի տարբերվում տեղացի ուսանողների առողջական վիճակից»,- գրել է Դանիելյանը: