Անդորրայի տարածքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին երկրի կառավարությունը հայտնել է Twitter-ում։

«Առողջապահության նախարարությունն ակտիվացնում է կորոնավիրուսով (վարակման) դեպքերի հետ կապված արձանագրությունները: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հաստատում են, որ 20-ամյա պացիենտի անալիզները… դրական են եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Periodico թերթի տվյալներով՝ վարակվածն ավելի վաղ եղել է Միլանում: Փետրվարի 29-ին նա հոսպիտալացվել է տեղական հիվանդանոցներից մեկում: Նաեւ տնային հսկողություն է հաստատվել երկու մարդու նկատմամբ, որոնք ժամանել էին վարակվածի հետ նույն ինքնաթիռով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: