Քիչ առաջ օդանավակայանում արգելել են Ռուբեն Հայրապետյաին մեկնել Հայաստանից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Ոստիկանները որևէ կերպ չմեկնաբանեցին իրենց արարքը, պարզապես թույլ չտվեցին, որ Հայրապետյանը օդանավ մտնի: Նա պետք է մեկներ Գերմանիա՝ բուժման նպատակով»,-ասաց Մակինյանը:
Փաստաբանը նշեց, որ Հայրապետյանին թույլ են տվել դուրս գալ օդանավակայանից. «Դեպքի առնչությամբ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»: