Լևոն Արոնյանի կնոջ' Արիանա Կաոլիի կյանքին վտանգ չի սպառնում, թեև առողջական վիճակը մնում է կայուն ծանր: Այս մասին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արիանա Կաոլիին նախապատրաստում էին վիրահատությունների:
Հիշեցնենք՝ Արիանան վթարի էր ենթարկվել մարտի 15-ի կեսգիշերին: Նրա վարած Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ստացել էր բազմաթիվ վնասվածքներ և ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: