Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ։

 

Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։