Նոր կորոնավիրուսն առավել ակտիվ է օդի ջերմաստիանի՝ զրոյից բարձր՝ +4-ի պայմաններում և կորցնում է իր ուժը շոգի դեպքում: Այս եզրահանգմանն են եկել Հոնկոնգի համալսարանի գիտնականները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գիտնականների եզրահանգումները ներկայացված են medRxiv.org բժշկական հետազոտությունների հարթակում:
Նշվում է, որ +4 աստիճանի դեպքում, վարակը կարող է գոյություն ունենալ երկու շաբաթ, իսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում, օրինակ մինչև 70 աստիճանի դեպքում, այն ոչնչանում է 5 րոպեի ընթացքում:
Ըստ զեկույցի, եթե օդի ջերմաստիճանը +22 է, ապա կորոնավիրուսն ակտիվություն է ցուցաբերում ամենաքիչը մեկ շաբաթ, 37 աստիճանի դեպքում՝ երկու օր, 56 աստիճանի դեպքում՝ կես ժամ:
Գիտնականները նաև ներկայացրել են այն, թե տարբեր առարկաների մակերեսին վարակը որքան է մնում: Նրանք եկել են այն եզրահանգման, որ բժշկական դիմակների արտաքին մասում կարող է մնալ ոչ պակաս, քան մեկ շաբաթ (սենյակային ջերմաստիճանի և հարաբերական խոնավության 65 տոկոսի պայմաններում):
Թղթի վրա կորոնավիրուսը մնում է ոչ պակաս, քան 3 ժամ, ծառի և կտորի վրա՝ ոչ ավելի, քան երկու օր, ապակու վրա՝ 4 օրից պակաս, պլաստամասայի վրա՝ մեկ շաբաթից ոչ ավելի: Այդ մասին են վկայում հետազոտության արդյունքները:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
Հոնկոնգում գիտնականները նշել են կորոնավիրուսի ակտիվությանը նպաստող և այն ոչնչացնող ջերմաստիճանը
13:48 - 30.Մարտ.2020
Առաջարկում ենք նաև
27/05/20 12:59
Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհ են նկարագրել․ Հոնկոնգում մի շենքի բնակիչներն հենց այս կերպ էին վարակվել
23/11/22 17:59
Գիտնականները նշել են չորս գործոն, որոնք օգնում են լավ քնել
28/12/20 15:35
Գիտնականները առաջարկել են Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով համընդհանուր «լոքդաուն» սահմանել․ The Guardian
23/11/20 19:15
Թուրքիայի առողջապահության նախարարը պատահմամբ նշել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը՝ 1․2 միլիոն
05/07/20 11:28
Գիտնականները՝ կորոնավիրուսի մուտացիայի վտանգների մասին
22/05/20 18:45
Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջողությամբ փորձարկել են իրենց վրա
19/05/20 21:59
Չինացի գիտնականները ապացուցել են կորոնավիրուսի առանց ախտանիշների կրողների վտանգավորությունը
15/05/20 21:49
Գիտնականները էքսպրես թեստ են մշակել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար
13/05/20 21:56
Գիտնականները պարզել են կորոնավիրուսի իրական ծագումը
Ամենադիտված
Լրահոս
21:17
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
11:50
Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
09:57
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
09:43
Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
09:04
«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար
16:20
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
13:42
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
13:40
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են
09:43
«Ժողովուրդ». Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից
09:30
«Ժողովուրդ». Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189
08:58
«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում