Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 849 դեպք:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 189 է:
Իսպանիայում ավելացել է ինչպես մահվան, այնպես էլ վարակվածության ցուցանիշների աճի տեմպը: 24 ժամվա ընթացքում գրանցվել է 9 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 417:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։