Զամբիայում անորոշ ժամանակով նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու համար իշխանությունները փակել են հանրաճանաչ տեսարժան վայրերից մեկը՝ Վիկտորիայի ջրվեժը։ Այս մասին հայտնում է RadioSputnik֊ն՝ վկայակոչելով տեղական հանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունը:
Վիկտորիա ջրվեժը տեղակայված է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին ՝ Զամբեզի գետի վրա: Նրա բարձրությունը 120 մետր է, իսկ լայնությունը՝ 1800 մետր:1855 թվականին ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգսթոնը գտավ ջրվեժը և անվանեց այն բրիտանական թագուհի Վիկտորիայի անունով: Այժմ ջրվեժը տեղակայված է ազգային պարկում։
«Վիկտորիա ջրվեժը, որը համաշխարհային ժառանգության տարածք է, այսօրվանից փակ է այցելուների համար ... Մենք այն փակեցինք կառավարության որոշման համաձայն, որպեսզի մարդիկ այս ծանր ժամանակահատվածում մնան տանը», - ասել է ZNBC հեռուստաալիքի եթերում հանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվեր Քենդիատան:
Միևնույն ժամանակ, Զիմբաբվե Հերալդ թերթը շեշտում է, որ Զիմբաբվեի կողմից ջրվեժի և ազգային պարկի տարածքը փակ է: