Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը, հիվանդությունից 51 375 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,000,955-ի, որոնցից ապաքինվել են 210,244-ը: Վարակակիր է 739,336 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (235 190), Իտալիայում (115 242), Իսպանիայում (110 238):

Հիշեցնենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 663 դեպք, մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում: