«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված խստացված սահմանափակումները, շարունակում է իր տեսադաշտում պահել սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին: Հիմնադրամի մեծածավալ աջակցությունը կրկին Գեղարքունիքում էր: Մարզի քաղաքների և գյուղերի 1000-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիքներ ստացել են առաջնային անհրաժեշտության սննդամթերք: