Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում մահացել է ռեկորդային քանակությամբ վարակակիր՝ 938 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ընդհանուր առմամբ՝ այս երկրում վարակի տարածումից ի վեր մահացել է 7097 վարակակիր: Կորոնավիրուս հայտնաբերվել է 60734 մարդու մոտ: Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 5492 մարդու մոտ: