Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Ռամա X-ը հոգնել է արտասահմանյան կամավոր կարանտինից և վերադարձել է հայրենիք, հաղորդում է Daily Mail-ը:
Մարտի վերջին Մահան ժամանել էր Գերմանիա, վարձակալել բավարական չորս աստղանի Grand Hotel Sonnenbichl հյուրանոցի բոլոր համարները և մեկուսացել այնտեղ իր շքախմբի և 20 սիրուհիների հետ: Նա մտադրվել էր Գերմանիայում սպասել համաճարակի ավարտին, բայց ընդամենը մի քանի օր անց նրա ծրագրերը փոխվել են:
Թագավորը որոշել է վերադառնալ Բանգկոկ և մասնակցել «Չաքրի» փառատոնին:
Մահան հյուրանոցը լքել է ուշ գիշերը, հասել է Մյունխենի միջազգային օդանավակայան և նստել Ցյուրիխ մեկնող ինքնաթիռը: Այնտեղ նա հանդիպել է իր չորրորդ կնոջը՝ 41-ամյա Սութհիդային, որը նրան սպասում էր Շվեյցարիայում:
Նրանք Thai Airways ավիաընկերության ինքնաթիռով մեկնել են Բանգկոկ: Թագավորին ուղեկցող 119 պալատականներին նույնպես վերադարձրել են Թաիլանդ՝ կորոնավիրուսով վարակի կասկածանքի պատճառով: