Շվեդիայի արքայադուստր Սոֆիան աշխատանքի է անցել Ստոկհոլմի Սոֆիահեմեթ հիվանդանոցում: Նա այդ կերպ ցանկանում է օգնել SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, գրում է Daily Mail-ը:
Արքայադուստրը եռօրյա արագացված դասընթաց է անցել Սոֆիահեմեթ հիվանդանոցի քոլեջում, որտեղ պատրաստում են օժանդակ բուժանձնակազմ: Ամեն շաբաթ դասընթացն ավարտում է 80 մարդ: Լրացուցիչ աշխատակիցների պահանջ է առաջացել բժիշկների և բուժքույրերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար, որն աճել էր համաճարակի պատճառով:
Պալատական մամուլի ծառայությունը տարածել է 35-ամյա արքայադստեր հիվանդանոցում արված լուսանկարները:
Սոֆիան վիրաբուժական համազգեստով է և կեցվածք է ընդունել Սոֆիահեմեթի աշխատակիցներով շրջապատված:
Արքայադուստր Սոֆիան իշխող թագավոր Կառլ XVI Գուստավի միակ որդու՝ արքայազն Կառլ Ֆիլիպի կինն է: Ամուսնությունից առաջ նա ճանաչում է ձեռք բերել որպես մոդել և ռեալիթի շոուի մասնակից:
Շվեդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 12.5 հազար դեպք, մահացել է 1333 մարդ: