Թուրքիայի 107-ամյա բնակչուհի Հավահան Քարադենիզը դարձել է կորոնավիրուսից բուժված աշխարհի ամենածեր մարդկանցից մեկը: Լավ իմունիտետի շնորհիվ նա առողջացել է մեկ շաբաթում:

Նշվում է, որ կնոջը բարձր ջերմաստիճանով և հազի առկայությամբ հոսպիտալացրել են ապիլի 7-ին, Ստամբուլի գիտա-հետազոտական հիվանդանոցում: Մեկ շաբաթ անց նա դուրս է գրվել:

Քարադենիզը 4 երեխա ունի, 11 թոռ և 15 ծոռ: Շուտով նրա թոռը պապիկ կդառնա:

Նշվում է նաև, որ զառամյալ կինն ամեն առավոտ թուրքական սուրճ է խմում, սիրում է մրգեր և քաղցրավենիք: