Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Շրջայցի ընթացքում նախարարին ուղեկցել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։

 

Ֆեյսբուքյան օգտատերերի աչքից չի վրիպել Գարիկ Սարգսյանի կամուֆլյաժ հիշեցնող հագուստը:

«Աֆղանստանի պատերազմին ա մասնակցո՞ւմ, թե՞ կորոնավիրուսի դեմ պայքարին»։

«Ճիշտն ասած ես այսօր Պապիկյանի ուղիղ միացման ժամանակ տեսա, հետևի պլանում ։

Մտածեցի ախռանիկն ա ու արդեն գժվել էի։

Օրենքը նախարարին ախռանիկ չի նախատեսում։

Մեկ էլ ուշադիր նայեցի տեսա կտրիճ Գարոն ա»,- լուսանկարները մեկնաբանել է օգտատերերից մեկը։