Ռուսաստանում ձևավորվել է ՄԻԱՎ-ի դեղորայքի սև շուկա, որը համարվում է կորոնավիրուսի հնարավոր բուժմա միջոց՝ գրում է Reuters-ը՝ հղում անելով վաճառողներին, ՄԻԱՎ-ի ակտիվիստներին և Ռուսաստանի դեղարտադրողների ղեկավարին՝ գրում է tvrain.ru-ն:

Խոսքը «Կալետրա» դեղամիջոցի մասին է: Ըստ Reuters-ի՝ աշխարհում այս դեղամիջոցի ավելի քան 20 փորձարկումներ ներկայումս ընթանում են որպես COVID-19 բուժման կամ վիրուսակիրների հետ շփման մեջ գտնվող մարդկանց համար որպես կանխարգելիչ միջոց օգտագործելու համար: Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը դեղամիջոցը խորհուրդ է տվել որպես կորոնավիրուի դեմ հնարավոր դեղամիջոց հունվարի վերջին, բայց ավելի ուշ հավելել է, որ դրա արդյունավետությունը ապացուցված չէ:

Այնուամենայնիվ, գործակալության տվյալներով, վերավաճառողները սկսել են գնել դեղը, որը նույնպես արտադրվում է Ռուսաստանում որպես կրկնօրինակ և կոչվում է «Կալիդավիր»: Առցանց վաճառողների կարծիքով՝ եթե երեք ամիս առաջ դեղամիջոցները «դժկամորեն էին մեզանից վերցնում 900 ռուբլով», ապա այժմ նրանք ակտիվորեն գնում են դրանք բանկի համար 3800 ռուբլով: Եվ հիմնականում վերավաճառելու համար՝ շեշտում են վաճառողները: