Մայիսի 3-ին ժամը 05:22-ին ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 29 հասցեի բնակիչը մատից չի կարողանում հանել մատանին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: