ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը: Ավինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, այսինքն գիտեմ՝ երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից է, որը բազմաթիվ կայքեր տարածեցին։ Ես կարծում եմ' սա նաև վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ, և հուսով եմ, որ այդ առումով անդրադարձ կունենանք»,- ասաց փոխվարչապետը։

Լրատվամիջոցներում ավելի վաղ տարածվել էր տեղեկություն, թե փոխվրչապետ Տիգրան Ավինյանը հրաժարական է տալու: Սակայն նրա մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքել էր լուրերը: