COVID-19-ի նոր օջախ է հայտնաբերվել Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում, որը մտնում է անվտանգ, Ֆրանսիայի համաճարակաբանական քարտեզի «կանաչ» գոտու մեջ: Այս մասին հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նոր Ակվիտանիա տարածաշրջանի առողջապահության տարածաշրջանային գործակալությունը հաղորդել է, որ Էգլիզ-Նև-դե-Վեր ոչ մեծ գյուղում հուղարկավորության արարողությունից հետո, որն անցել է մեկուսացման ռեժիմի կանոններով, հոգեհացին հավաքվել են մի քանի տասնյակ մարդ: Հիվանդության բռնկումը սկսվել է այն պատճառով, որ հանգուցյալի ընտանիքի անդամներից մեկն ունեցել է կորոնավիրուս:
Իշխանությունների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 127 մարդ, որոնք անմիջական շփում են ունեցել առաջին վարակակրի հետ: Դրանք առաջին հիվանդի հարազատներն են և ձեռնարկությունում նրա հետ աշխատող գործընկերները այն: Բոլոր շփումները վերցված են հսկողության տակ:
Ֆրանսիայում սահմանափակումների թեթևացումը ծրագրված է մայիսի 11-ից:
Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում վերջին օրերին հոսպիտալացել է 110-ով քիչ պացիենտ, և հիվանդանոցներում կորոնավիրուսով պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 22 614. այս մասին հաղորդել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության Գլխավոր տնօրինությունը: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 2 812 մարդ' 56-ով քիչ, քան մեկ օր առաջ:
Համաճարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում բուժվել է COVID-19-ով 56 038 վարակված: Մահաբեր ելքերի թիվը հասել է 26 310-ի: Շաբաթ օրվա տվյալներով' ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 138 854 մարդ: