Հեղինակավոր 433 ինստագրամյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ թեքվոնդոիստ Դավիթ Վարդումյանը ֆանտաստիկ հնարքով բանջարեղեն է կիսում։
Հանրահայտ էջը հրավիրել է Զլատան Իբրահիմովիչի ուշադրությունը։ Շվեդ հարձակվողն այն սակավաթիվ ֆուտբոլիստներից է, որ տիրապետում է այս մարտարվեստին։ «Ինչպես է Զլատան Իբրահիմովիչը կտրում բանջարեղենը»,- 433 էջն այսպես է մեկնաբանել տեսանյութը։