Ռուսական «Ֆրեգատ-ՍԲ» ուժեղացուցիչ բլոկի վառելիքի բաքը պայթել է տիեզերական տարածության մեջ՝ բաժանվելով 65 բեկորների: Այս մասին Twitter-ի իր էջում հաղորդել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի տիեզերական տարածության վերահսկողության 18-րդ էսկադրիլիան:

«Ֆրեգատի» բաքի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ 7.02-ից 8.51-ի միջև (Երևանի ժամանակով 8.02-ից 9.51):

Դիտվում են 65 բեկորներ, սա կապված չէ բախման հետ»,- գրել են ամերիկացի զինվորականները:

Պայթյունի պատճառների և ուղեծրում գտնվող արբանյակներին սպառնալիքների մասին չի հաղորդվում:

«Ֆրեգատ-ՍԲ»-ն ռուսական ուժեղացուցիչ բլոկ է միջին և ծանր դասի հրթիռների համար: Օգտագործվում է ռազմական և քաղաքացիական արբանյակները ուղեծիր հանելու համար: