Մադրիդի «Ռեալը» մտադիր է 1/3-ով կրճատել իր մարզիկների աշխատավարձները։ Այս մասին գրում է AS-ը։ Կրճատումները կլինեն արդեն հաջորդ սեզոնին։ Նույնքան կկրճատվի նաեւ մարզչական շտաբի անդամների աշխատավարձները։ Ակումբի մյուս աշխատակիցների /ավելի քան ութ հարյուր մարդ/ աշխատավարձները չի փոփոխվի։ Նշենք, որ միայն ֆուտբոլիստներին վճարելու համար, ակումբը տարեկան ծախսում է 283 000 000 եւրո։ Աշխատավարձի կրճատումը հնարավորություն կտա տնտեսելու 85 000 000 եւրո։ Հաշվի առնելով նաեւ մարզչական շտաբի անդամների աշխատավարձների կրճատումը, ակումբը կտնտեսի 100 միլիոն եվրո։