Այսօր կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր: Նա ներկա չէր նաև Տեղեկատվական հարթակում տեղի ունեցած ասուլիսին, նրան փոխարինում էր փոխնախարար Լենա Նանուշյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանից տեղեկացավ, որ Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է: «Արսեն Թորոսյանը կոնտակտավորի կոնտակտավոր է հանդիսանում և ինքնամեկուսացված է երեկվանից: Թեստ հանձնել է, սպասում ենք պատասխանին»: Նիկողոսյանը հաստատեց, որ վարակի հաստատված դեպքեր կան նախարարությունում, սակայն թվաքանակի մասով մանրամասնել չցանկացավ: