Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 012 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 325 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 977 հազար 277 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 571 հազար 328 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 561 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972: