«Ես իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին։ Ոչ միայն կորոնավիրուս է, դրա համար չեմ կարողանում վերադառնալ Հայաստան, այլև հիվանդություն ունեմ և գտնվում եմ խոցելի ցանկի մեջ։ Բժշկի եզրակացությունը ուղարկել եմ քննող մարմին ու, եթե հիմա ցանկություն ունենամ, էլ չեմ կարա գամ, որովհետև ինքնամեկուսացման մեջ եմ։ Մոսկվայի քաղաքապետի հրամանով իրավունք չունեմ դուրս գալ տնից, հակառակ դեպքում կձերբակալեն։ Թե ինչու են տվել հետախուզում և ինչ են արել, չեմ կարա ասեմ, իրանք են որոշում, որը անօրինական է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի նկատմամբ Քննչական կոմիտեն երեկ հետախուզում է հայտարարել, ինչպես նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Հայրապետյանն ասաց, որ դրանք այնքան շատ են, որ անգամ հաշիվն է կորցրել․ «Մի 30 քրեական գործ կա հարուցված, ինչքան քննչական մարմին կա, մի հատ գործ կա իմ դեմ։ Բայց ասել եմ ու կասեմ՝ անօրինական գործողություններ անողները պատասխան են տալու»,- նշեց Հայրապետյանը։ Հետաքրքրվեցինք՝ այդպես էլ իր հետ հեռավար հարցաքննություն չե՞ն անցկացրել, ի պատասխան՝ Հայրապետյանը համեմատական անցկացրեց․ «Ո՞նց կհամաձայնեն, Հայաստանում երկակի ստանդարտներ ա գործում։ Հիմա գնում ա մի դարպասանի ֆուտբոլ, երբ երկու թիմ խաղում ա մի դարպասի վրա։ Ով իմ ու իմ տղայի դեմ ցուցմունք ա տալիս, մեղադրում ա նրան, հեռակապով հարցաքննում են և նրա համար չեն ապահովում Հայաստան վերադարձը, մեզ համար հակառակն են անում։ Պատրաստ են ինձ աջակցել, որ ես գամ Հայաստան, իսկ հանցագործը, որը թալանել է մեր ունեցվածքը, նրան պատրաստ են հեռակապով լսել։ Բացի այդ, աբսուրդը նրանում է, որ մարդը խոստովանել է, որ գողացել է, քույրը, մայրը, ընկերուհին ու մյուս սուտ վկաները գրում են, որ ինքը մեզանից խոշոր չափի գումար է շորթել, բայց նրա դեմ գործ չեն հարուցում, այնինչ ամեն ինչ պետք էր սկսել այդտեղից։ Ըստ երևույթին՝ նրան խոսք են տվել, որ Հայրապետյանի ընտանիքի վրա․․․ հլը ջայնամ, կռիվը իմ հետ ա, իմ դեմ ինչ ուզում են, թող անեն, բայց իմ երեխեքի հետ ի՞նչ գործ ունեն»,- ասաց նա՝ խոսելով գործով անցնող մյուս անձի մասին։ Նա նշեց, որ իր որդին Հայաստանում է և արդեն հարցաքննվել է։ Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ Հայրապետյանի պաշտպանները հայտնել էին, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտասահմանում և չի կարող վերադառնալ' սահմանների փակման և կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավիահաղորդակցության դադարեցման պատճառով:
Իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին․ Ռուբեն Հայրապետյանը ևս Մոսկվայում է
15:27 - 27.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
05/07/24 18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
13/06/24 14:57
Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ
15/05/24 11:59
Ռուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնել
06/11/23 14:59
Գալկինը բացահայտել է Պուգաչովայի գտնվելու վայրը
05/03/22 13:01
Զելենսկին հայտնել է իր գտնվելու վայրը (տեսանյութ)
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
24/01/22 19:05
Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրը
15/01/22 19:39
Ռուբեն Ռուբինյանին Մոսկվայում սպասարկող մեքենայի վրայից հանված է Հայաստանի դրոշը. Yerkir.am
04/01/21 13:06
«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկել են Բաքու»
13/11/20 23:55
Աշոտ Մինասյանի գտնվելու վայրը հայտնի չէ, հուսով եմ` անձի առևանգում տեղի չի ունեցել․ փաստաբան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան